Իմ ճամփորդությունը

https://katrinmkrtchyan.home.blog/page/10/

Ես  և  իմ   ընկերները  գնացինք  Արա  լեռ,բարձունք  հաղթահարելու: Արա լեռը հենց սկզբից ինձ շատ դուր եկավ:   Հասնելով այնտեղ    մենք  նստեցինք  նախաճաշելու , որովետև մեր  նախաճաշի  ժամն  էր:Հետո  մենք  մի փոքր  բարձրացանք  դեպի  գագաթ , այնտեղ  ծաղիկն  էր  հավաքեցինք  և  ծաղկեպսակներ  հյուսեցինք: Կային նաև հետաքրքիր ժայռեր լեռան լանջերին:     Հետո  գնացինք  ծաղկեվանք,վանքը  շատ  գեղեցիկ  էր  և  հետաքրքիր,  որից  հետո  բնության  մեջ  խաղացինք ընկերներով և վերադարձանք դպրոց:

Advertisements

Դեպի Արա լեռ

Ես  և  իմ   ընկերները  գնացինք  Արա  լեռ,բարձունք  հաղթահարելու: Արա լեռը հենց սկզբից ինձ շատ դուր եկավ:   Հասնելով այնտեղ    մենք  նստեցինք  նախաճաշելու , որովետև մեր  նախաճաշի  ժամն  էր:Հետո  մենք  մի փոքր  բարձրացանք  դեպի  գագաթ , այնտեղ  ծաղիկն  էր  հավաքեցինք  և  ծաղկեպսակներ  հյուսեցինք: Կային նաև հետաքրքիր ժայռեր լեռան լանջերին:     Հետո  գնացինք  ծաղկեվանք,վանքը  շատ  գեղեցիկ  էր  և  հետաքրքիր,  որից  հետո  բնության  մեջ  խաղացինք ընկերներով և վերադարձանք դպրոց:

Արա լեռ. ավանդապատումներ

Tsakhevank-7

Ավանդապատումներ

Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով:  Խորենացին բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը այն համարում է իրական, զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):

Ծաղկեվանք կամ Կույս Վարվառայի քարայր

Լեռան լանջերին է գտնվում Ծաղկեվանքը, որի պատճառով էլ լեռը կոչվել է նաև Ծաղկեվանքասար:

Ավանդույթի համաձայն քրիստոնեությունն ընդունելու համար հալածանքի ենթարկվելով իր հարազատ հորից, Վառվառա անունով կույսը թաքնվում է այս այրի մեջ:

Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է բռնի տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց  աչքերը։

Բրունո Ֆերերո «Սև ոչխարը»

Կար չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև
ոչխարին և նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն ժամանակ, երբ տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։
Բելինդան՝ գեր, սպիտակ ոչխարը, առանձնապես դաժան էր վարվում սև ոչխարի հետ։ Նա հոտի առաջնորդն էր։ Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։
Սև ոչխարը տխուր էր։ Նա շատ էր ուզում մյուսներինման լինել, սակայն ոչ մի կերպ չէր կա­րող փոխել իր գույնը։ Երբեմն ցանկանում էր փախչել այդտեղից ու կորչել։ Սակայն ամեն անգամ ետ էր վերադառնում, քանի որ չգիտեր, թե ինչպես կարող էր ապրել
մեն-մենակ։
Բելինդան խիստ ու հպարտ էր։ Նա որոշեց ճանապարհ ընկնել և ուսումնասիրել կյանքն ուաշխարհը։
Նա անցնում էր նոր արոտավայրերով։ Երբ հանդիպում էր նոր հոտերի, կանգ էր առնումնրանց մոտ և հպարտորեն ասում. «Ես հոտի առաջնորդ եմ։ Բոլորը լսում են ինձ։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր որոշում են, թե ինչ պետք է անել։»
Մի օր Բելինդան հանդիպեց շատ մեծ ու անսովոր հոտի։ Հոտի բոլոր ոչխարները սև էին։ Սկզբում նա զարմացավ, հետո սկսեց քրքջալ։ Նա այնքան համոզված էր, որ իր սպիտակ մորթին գերազանցություն ունի, որ ետ ընկրկեց ու շարունակեց ծիծաղել նրանց վրա։ Հետո մոտեցավ հոտին։
Սակայն ամբողջ հոտը սկսեց ծաղրանքով նրա վրա ծիծաղել։
Բելինդան առաջ երբեք հնարավորություն չէր ունեցել տեսնելու, թե ինչպես է մի սեփ-սևոչխար նայում ուղիղ իրեն և ասում. «Որևէ մեկդ երբևէ տեսե՞լ եք ավելի ծիծաղելի բան,քան սա։ Պետք է պոկել սրա վրայից այս մորթին ու տեսնել, թե ինչ կա տակը։» Ամբողջհոտը սկսեց ծիծաղել։ Բելինդան շրջվեց և որքան կարող էր արագ վազեց։ Սև հոտը նայեցնրա հետևից և շարունակեց ծիծաղել։ Նա վազեց դեպի մեկ այլ արոտավայր, որտեղ տեսավմեկ այլ մեծ հոտ։

Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, մոխ­րագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ, բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։
Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»

 

Առաջադրանքներ

Ինչպե՞ս կնկարագրեիք Բելինդային՝ որպես առաջնորդ։
Ի՞նչ կարող եք ասել Բելինդայի մասին։
Ինչպե՞ս կնկարագրեիք այս նոր հոտը, որին հանդիպեց Բելինդան։
Համեմատեք առաջին հոտը  հանդիպած հոտի հետ։

Համեմատե՛ք այս պատմությունը իրական կյանքի իրավիճակների հետ։

 

Գարնանամուտ

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

 

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը.Նշենիներն արթնացել,
    Իրար գլխով են անում
    Եվ հրճվում են, որ իրենք
    Առաջինն են արթնանում:
  2. Շարունակի՛ր.

Երբ գարունը գալիս է, բնությունը  արթնանում  է:

Երբ ծառերը ծաղկում են, հասունանում  են  պտուղները:

Երբ արևը ժպտում է, լուսավոր  է  լինում:

  1. Նոր վերնագրեր մտաշի՛ր յուրաքանչյուր քառատողի համար.    1)Նշենիները. 2) Ձնծաղիկ 3)Եղինջ  4)Խոսող  առուները:

Կապույտ լուսացույցը

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը  տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ   «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի:   Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

Առաջադրանք

1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:
Մինջև անջատվելը լուսակիրը հասցրեծ մտածել. «Խեղջ մարդիք: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարի ազդանշանն եի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թրչել կիմանային: Կարող է նրանց քաջուցյունն էր քիչ»:
2.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և online բառարանի միջոցով բացատրի՛ր:
3.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։
4. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը:
5.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
ձկն.րս, կես.ր, սարդ.ստայն, ան.գուտ, ականջ.ղ, տար.րինակ, վատ.րակ, չ.գտագործել:

6. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար: